Իշխանական պատգամավորների՝ Գագիկ Մելքոնյանի տան տարածքում, Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները բոլորը հայտնաբերվել և կալանավորվել են։
«Հրապարակի» տեղեկություններով՝ ձերբակալվածները 4-ն են։ «Հրապարակի» հետ զրույցում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել եւ ասաց, որ շուտով հաղորդագրություն կտարածեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ փետրվարի 22-ին նմանատիպ ահազանգ էր հնչել, որ Գյուլբենկյան 33 շենքի՝ Գուրգեն Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակ մոտ պայթուցիկ է տեղադրված։



