«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ազգային ժողովից նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնաց և քարոզարշավներին չի էլ մասնակցում
Մինչ քաղաքական շրջանակներում քննարկվում է նրա հնարավոր «քաղաքական դադարը», «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամբողջական կերպով վերականգնել պաշտոնյայի գույքային ու եկամտային պատկերը՝ սկսած 2018 թվականից մինչև 2025 թվականի վերջին հայտարարագրերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 8 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Այդպիսի պաշտոնյաներից է նաև Հակոբ Արշակյանը»։
Իսկ ո՞վ էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։
2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։ Հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն։



