ՔՊ-ականը հրաժարվեց պատասխանել ՀԱՊԿ-ի և Չելենս...

Հանդիպում ենք Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ, ում առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Որոշում դեռևս չի կայացվել, և մինչև լիագումարի նիստը չի կայացվի: Պետք է լսենք թեկնածուին, լինի հարցուպատասխան, ինչից հետո  որոշում կկայացվի»,- նշեց նա:

Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատասխանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին հարցերին:

«Պատասխանում եմ միայն այս քննարկման հետ կապված հարցերին»,- ասաց նա: