ՔՊ-ականը հարվածել է արցախցի երեխային ու հնչեց...
Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական սուրեն թորոսյանի և անչափահաս արցախցի երեխայի միջև տեղի ունեցած միջադեպով նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Այս մասին տեղեկանում ենք հանրային գործիչ Գագիկ Ասատրյանի էջից։ 
 
Մարդիկ խոսում են, որ հայտնի քայլառաստը ոչ միայն հոգեբանական բնույթի բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, այլև՝ վիրավորել է նրան ու հասցրել ծանր սեռական բնույթի հայհոյանքներ։ Տեղեկություններ են նաև պտտվում, որ թորոսյանը հայհոյանքներով չի սահմանափակվել՝ նա նաև հարվածներ է հասցրել անչափահաս փոքրիկին։
 
Զանգել եմ Թալինի քննչական վարչություն ու բազմիցս անպատասխան եմ մնացել, ուստի դեպքից տեղյակ բոլոր մարդկանց խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ և տրամադրել տեղեկություն երեխայի ծնողների մասին, որպեսզի կարողանանք կապ հաստատել վերջիններիս հետ ու ցուցաբերենք համապատասխան օգնություն։
 
Հնարավոր է՝ քայլառաստի տերերը լռեցման, ահաբեկման կամ շանտաժի փորձ կատարեն երեխայի ծնողների նկատմամբ։