ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հայտնել է, որ մոտ 10 օր առաջ իրենց հարևանի բակում ռումբի պայթյուն է եղել։ Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով փշրվել են լուսամուտների ապակիները:
Դեպքից հետո հարևաններն ահազանգել են իրավապահներին․ «Եկել, ստուգել են, փորձաքննություն իրականացրել»,- ասել է նա։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ իրեն են ցանկացել վնասել, պատգամավորն ասել է. «Չեմ կարծում»։