Երեկ, փետրվարի 13-ին Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է Ջերմուկ ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ անվտանգության ստուգում անցկացնելու համար։
Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ից արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարվող 0,5 լիտրանոց ապակե շշերի մեջ լցված ջրի վրա։
Հիշեցնենք, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի տակ քողարկված քացախ խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նկատենք, որ «Ջերմուկ» ընկերությունը պատկանում է նախկին ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի մտերիմ, Ջերմուկի ՔՊ-ական քաղաքապետի հորը՝ Աշոտ Արսենյանին։



