ՔՊ-ական պատգամավորը տարեկան ստանում է 282 միլ...

Ազգային ժողովի ճոխ հայտարարագրով ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր աշխատանքի էր եկել իր Bentley թանկարժեք ավտոմեքնենայով:

Ավտոմենքնան 2019 թվականի արտադրություն է, արժեքը ըստ հաշվարկների, գնման պահին կարող է հասնել 500 000$-ի:

Ներկայացնում ենք Արսենյանի ունեցվածքը ըստ նրա 2022 թվականին մայիսին ներկայացված հայտարարագրի:

Այսպես, նրա գույքի և եկամուտների հայտարարագրում շուրջ 17 միավոր անշարժ գույք է՝ շենքեր և հողատարածքներ, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում:

Հայտարարագրում 4 ավտոմեքենա է 2014-2019 թվականների արտադրության: Վերջինը հենց վերոնշյալ Bentley մակնիշի ավտոմեքենան է, որը Արսենյանը ձեռք է բերել 2020 թվականին:

Նա հայտարարագրել է նաև 7 միլիոն դրամի արժեթղթեր և ներդրումներ: Ինչպես նաև 2021 թվականին ձեռք է բերել ամերիկյան ընկերությունում արժեթղթեր, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։ Արժեթղթի գինը տարվա ավարտին եղել է 6 մլն ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ, պատգամավորը շուրջ 60 մլն դրամի և ավելի քան 2,6 մլն դոլարի փոխառություն է հանձնել տարբեր անձանց ու ընկերությունների:

Արսենյանի հայտարարագիրը նաև ուշագրավ է թանկարժեք գույքով:

ՔՊ-ական օլիգարխը հատուկ սեր ունի նկարների հավաքածուների նկատմամբ, հավաքածուից մեկի արժեքը՝ շուրջ 236 միլիոն դրամ է:

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում