ՔՊ-ական պատգամավորը մեկնում է Թուրքիա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Գևորգ Պապոյանը կգործուղվի Թուրքիա։

Պապոյանը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի հատուկ նիստին և Կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը:

Նշվում է, որ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը։