ՔՊ-ական պատգամավորները Բունդեսթագի պատգամավոր...

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի եւ Մարթին Գերսթների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության եւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում եւ տարածաշրջանում, բարձրաձայնել հայկական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերները: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հիմնահարցերը:

Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը: