ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Politik.am-ի տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։
Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության մամուլի ծառայության հետ, բայց մեր զանգերն անպատասխան մանցին։ Արագածոտնի մարզպետարանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։ Իշխանությունները անհապաղ պետք է հրապարակային ներկայացնեն դեպքի մանրամասները։
Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:
Մեր տեղեկություններով երկու վիրավորների ապրելու շանսերը չնչին են։
Հնարավոր չեղավ կապ հաստատել նաև այն ՔՊ-ականների հետ, որոնց հարազատները, ըստ մեզ հասնող լուրերի մասնակից են եղել միջադեպին։ Պատրաստ ենք նրանց հրապարակային արձագանքը ևս հրապարակել։
Քիչ առաջ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը միջադեպի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է․Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։
Միջադեպին տեղյակ անձանց խնդրում ենք կապ հաստատել մեր խմբագրության հետ, եթե կան լուսանկարներ կամ տեսանյութեր, ապա խնդրում ենք այն ուղարկել politik.newsarm@gmail.com էլէկտրոնային հասցեին։