ՔՊ-ական 4 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի գլխավորո...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Նյու Դելի:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը:

Պատվիրակությունը Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը: