Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀ նախագահներ չեն եղել...

Ընդդիմախոսին բանավոր միանշանակ կարելի է պատերով տալ: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես դա հաճախ եմ անում: Ես իմ ընդդիմախոսին պատրաստ եմ պատերով տալ եւ որեւէ կերպ չեմ դատապարտում ՀՀ վարչապետի խոսքերը»,-ասաց նա:

«Ավելին, նրանք Հայաստանի նախկին նախագահներ չեն, չեն ընտրվել Հայաստանի նախագահներ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընտրվել 1996 թվականին։ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա՞ բովանդակալից բանավեճ անցկացնել Նիկոլ Փաշինյանի հետ։ Թե՞ Սերժ Սարգսյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի դա անել։ Մենք բոլորին լավ ենք ճանաչում»,- նշեց խորհրդարանի նախագահը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ Փաշինյանին իր հետ բանավեճ կազմակերպելու կոչին, Սիմոնյանը բացատրեց, որ դրանք տարբեր «լեվըլներ» են:

«Այդ դեպքում ես հրավիրում եմ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Լեվլների տարբերություն կա, հորդորում եմ ընդունել վարչապետի առաջարկը և բանավեճ անցկացնել։ Չնայած գիտեմ, որ չեն ընդունի»,- նշեց նա։