Մենք ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցմանը, որ երբ Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի պատգամավոր էր, նման խնմդիր է բարձրացրել, Ռուբինյանն ասաց. «Լսում է եղել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբեք, եթե նկատի ունեք 2018-ից առաջ, երբեք չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Դրանից առաջ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ եղել է դրա վերաբերյալ լսում»։
Երբ լրագրողները պնդեցին, որ «Ելքը» դրա վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել ԱԺ, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Կստուգենք, ես խոստանում եմ»։



