Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մեր...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը:

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։