Քոչարյան տեսնելիս «ֆազերս» քցում են․ Փաշինյան...

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն նյարդային ցնցումների մեջ է ընկնում, երբ լսում կամ տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից որևէ մեկին։ Երեկ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հնչեցրեց այլակարծության համար իրականացվող հետապնդումների մասին։ Ընդ որում, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի ճշտող հարցին, թե ում է ուղղված հարցը, Լևոն Քոչարյանը որևէ անուն չտվեց․ «Հարցս կառավարությանն է ուղղված, թող իրենք որոշեն ով է պատասխանում»,-ասաց Քոչարյանը։

Հարցին պատասխանելու շտապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և կոնկրետ հնչած հարցի պատասխանի փոխարեն իր մտքի գոհարները շաղ տվեց նախկինների մասին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չեն կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել , փոխարենը՝ կարող են համեմատել նախկին ժամանակահատվածի վիճակագրության հետ: Հետո արդեն նյարդային ցնցումների մեջ ընկնելով հիշեց  «Առագաստ սրճարանը», «Եռաբլուրի» հողերը, որը իբր Քոչարյանները սեփականացրել են, «ընտրություններ կեղծելը»  ու իհարկե թալանը։

Լևոն Քոչարյանը պահանջեց Փաշինյանից կոնկրետ հարցին պատասխանել, ոչ թե գործի դնել  արդեն հոգնեցնող բառապաշարը։ Սա իհարկե ուժեղացրեց Փաշինյանի ցնցումները։

Կարճ ասած, «Քոչարյան տեսնելիս Փաշինյանի «ֆազերը» քցում են», ստի տոպրակը բացվում է ու գործի են դրվում քարոզչական հնարքները։

Առավոտյան Լևոն Քոչարյանն արդեն գրառմամբ էր ստիպված պատասխանել Փաշինյանի «Եռաբլուրի» հողերի մասին կեղծ տեղեկատվությանը։ Քոչարյանը հրապարակել էր քարտեզ, որում հստակ երևում է, թե որքան հեռու է «Տոյոտա Երևան» սրահը, որում իրենք փայաբաժին ունեն «Եռաբլուրից»․ «Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է:

Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև: Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար հերթական ստորությունն է: Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը ցավոք 2 անգամ մեծացել է և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու»,-գրել էր Լևոն Քոչարյանը: