Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել...

Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: 

Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: 

Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,- նշել է նա: