Քննչական կոմիտեն վերածվել է իշխանության լրատվ...

Քննչական կոմիտեի դիմաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ընդդիմադիրների դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում են, իսկ Քննչական կոմիտեն վերածվել է իշխանության լրատվական գործիքի՝ հրապարակելով մանիպուլյատիվ տեղեկություններ։

Նա ընդգծել է, որ հրապարակված զենքերի թվում կան օրինական զենքեր, և որևէ հանցակազմ չկա։ Մանուկյանը քննադատել է նաև նախկինում տարածված, բայց հետագայում կարճված քրեական գործերը՝ օրինակ բերելով Ղևոնդյան Հրաչի գործը։

Նրա խոսքով՝ կատարվող գործողությունները ապացուցում են, որ ՔԿ-ն ծառայում է քաղաքական նպատակներին, ոչ թե արդարադատությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։