Քննչական կոմիտեն Լեւոն Քոչարյանին կալանավորել...

Քննչական կոմիտեն Լեւոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան: Այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Ավելի վաղ նրա փաստաբանը հաղորդել էր, որ քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։