Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը որոշում Է ընդունել ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք դա գիտենք, հնչեցվել Է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում Է ընդունել, այժմ ուսումնասիրվում Է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել Է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի ղեկավար Նուրդինժոն Իսմոյիլովի հետ կայացած հանդիպմանը:



