Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-...

 Հանդիպել եմ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Այս մասին թելեգրամի իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,-գրել է նա: