Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:



