Քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին շրջանո...

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ստեղծված լարվածությունը և Բաքվի ու Թեհրանի միջև համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ըստ տարածված հաղորդագրության. «Զրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ՝ կապված Իրանի և Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ, վերահաստատելով Ադրբեջանի անսասան դիրքորոշումը՝ ի նպաստ կայունության և խաղաղության»։

Ալիևն իրանցի գործընկերոջը հրավիրել է՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի սկզբին՝ Ադրբեջանում։