Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ։
Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։
ԱԳ նախարարի տեղակալը մասնավորապես նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի և Ռուանդայի՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համատեղ և հետևողական ջանքերի կարևորության մասին։
Կողմերն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։