ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։
Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են․
- երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման,
- բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման,
- երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու,
- «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։
Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։



