Քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցությա...

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը ողջունել են Air Baltic ավիաընկերության կողմից մայիսի 2-ից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։