Քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցություն...

Դեսպան Քվինը և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանը հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

Այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: