Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությա...

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսում հանդիպել է Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ, Եգիպտոսի պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Ալ-Մաշատի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: 

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և հրավիրել Ռանյա Ալ-Մաշատին՝ մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը: 

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։