Եվրոպացիները նստում են բանակցային սեղանի շուր...

«Եվրոպացիները նստում են բանակցային սեղանի շուրջ՝ միանգամից ոտքերը դնելով դրա վրա»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

- Նախ և առաջ, Մոսկվան պետք է հասկանա, թե ինչ դեր է նախատեսում ստանձնել Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում։

- Ռուսաստանը երբեք կապի մեջ չի եղել Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով։ Լավրովը Բրյուսելի մոտեցումը որակեց որպես ոչ լուրջ՝ նշելով, որ թեև Եվրոպական հանձնաժողովը հաճախ հայտարարություններ է անում, սակայն երբեք կոնկրետ առաջարկներ չի ներկայացնում։

- Ռուսաստանը կարևորում է Բելառուսի դիրքորոշումը, որը հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության կայուն կարգավորման օգտին՝ հիմնված դրա արմատական ​​պատճառների վերացման վրա։

- Մոսկվան շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։