Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածությա...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:  

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին ստեղծված անվտանգային իրավիճակը։ 

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ընդգծել են հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։