Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկման ընթացքում, որին մասնակցել է նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։
Նախարար Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ կատարվել են 7 հենանիշներ, ընթացքի մեջ են 10-ը, իսկ 5-ը մեկնարկային փուլում են։
Հայաստանը և Եվրամիությունը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսել էին 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականի նոյեմբերին արդեն Եվրամիությունը Հայաստանին փոխանցել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որի կյանքի կոչման շուրջ էլ Հայաստանի կառավարությունն ակտիվ աշխատում է։



