Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցու...

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ։ 

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։  

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին, ինչպես նաև դրանց արդյունքում տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։