Քննարկվել է Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբե...

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Քննարկեցինք Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։

Անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Վստահ եմ, որ այս համագործակցության հետագա զարգացումը մեծապես կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,-գրել է ԲՏԱ նախարարը: