Քննչականը ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ:
«Հաղորդումն ստացել ենք, այս պահին ուսումնասիրության փուլում է գտնվում»,- ասել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ: Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չեն փոխանցել:
Օրերս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ՝ թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ուղարկել դատախազություն՝ նշելով. «Առերևույթ հանցագործություն է, սրբազանի անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտում»:



