ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ա.-ն հանդիսանալով ՀՀ-ում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը, 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ, խմբի կազմում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը և արտասահմանյան բանկերի թողարկած պլաստիկ քարտերի տվյալները, արտասահմանյան բանկերի քարտապաններից բազմաթիվ գործարքներով փորձել է հափշտակել 764 մլն 358 հզր 558 ՀՀ դրամ գումար։
Այնուհետև, Կ.Ա․-ն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով ներմուծման մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից և մաքսային գործառնությունների համար պետական տուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել, որը վերադարձվել է, իսկ գումարի մնացած մասն ուղղվել է նշված ընկերությունների հարկային պարտավորությունների մարմանը:
Ընկերության հաշվետարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործությանը ներգրավված անձանց շրջանակը և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։



