ՔԿ-ի դիմաց պահանջել են ազատ արձակել Սամվել Կա...
Մենք այսօր այստեղ ենք, որովհետև հաշտ չենք, որ սրբազաններն ապօրինաբար պահվում ենք կալանքի տակ: Հաշտ չենք, որ ազգային բարերարները,  քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ: Այսօր այստեղ ենք, որովհետև հաշտ չենք, որ պետական ինստիտուտները դարձել են այս թույլ իշխանության գերին: Այս մասին Սամվել Կարապետյանի ազատության պահանջով բողոքի ակցիայի ժամանակ, Քննչական կոմիտեի դիմաց ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

«ՔԿ-ի սիրելի աշխատակիցներ, հունիսի 7-ից հետո, երբ միասին ունենանք ուժեղ Հայաստան, դուք գերի չեք լինելու այս թույլ իշխանությանը, դուք ևս լինելու եք ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ, ուժեղ Հայաստանի արդարադատության համակարգի աշխատակիցներ: Մենք միասին ենք դա անելու:

Այսօր ութ ամսից ավելի է Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ և մեր պայքարը, ինչպես տեսնում եք, չի դադարել և օր օրի ավելի մեծ հաջողություններ է ունենում: Մենք շարունակելու ենք նաև ձեր համար պայքարել, որ դուք ապրեք անկախ, աշխատեք անկախ, որ արդարադատության այս ինստիտուտը աշխատի օրենքի տառին համապատասխան:

Հունիսի 7-ից հետո արդարադատությունը չի աշխատելու ոչ մի զանգով, ոչ մի նամակով: Մեր նպատակն է, որ բոլոր պետական ինստիտուտներն աշխատեն և լինեն անկախ»,-նշել է նա: 

Մանուկյանն ընդգծել է, որ իրենց ուժը որդեգրել է հաղթանակի ճանապարհը: 

«Հունիսի 7-ից հետո ՀՀ-ի վարչապետ լինելու է Սամվել Կարապետյանը և մենք միասին տոնելու ենք մեր հաղթանակը: Հունիսի 7-ին մեր քաղաքացին անելու է իր վճռական քայլը: Հունիսի 7-ից հետո ունենալու ենք ուժեղ Հայաստան, ազատության մեջ է լինելու Սամվել Կարապետյանը: Ազատությու՛ն Սամվել Կարապետյանին»,-ասել է նա, որից հետո հավաքվածները միասին վանկարկել են՝ ազատությու՛ն Սամվել Կարապետյանին: