
Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հանդիպումը տեւել է մոտ 1.5 ժամ:
Նշենք, որ նախքան հնգակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, որը տեւել է 10 րոպե: Դրանից հետո նրանց միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։