«Մենք միշտ ասել ենք ու ասում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, բայց Հայ Առաքելական Եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ որ տեսնում է անօրենություն է կատարվում: Այսօր թե՛ Բաքվում, թե՛ Հայաստանում շատերը առանց որևէ հիմքի զրկված են իրենց ընտանիքներից, իրենց գործից, իրենց ծառայությունից և որով կարող էին մեզ բոլորիս օգուտ տալ: Այսօր հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրավիճակ է, երբ որ բանտերում են մեր եկեղեցու չորս սրբազան հայրեր, որոնք այն մարդիկ են, ովքեր ամեն օր իրականում բարեկարգում, բարեփոխում ու զարգացնում են հայ մարդու թե հոգևոր, թե մտավոր և թե հասարակական առողջ կյանքը»,- այս մասին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



