
Sky News-ը հաղորդում է, որ Քեյր Սթարմերը մի քանի ամսվա ընթացքում կարող է պաշտոնանկ արվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից։
Լեյբորիստական կուսակցության երկու ավագ պատգամավորներ ենթադրել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը կարող է ստիպված լինել հրաժարական տալ մի քանի ամսվա ընթացքում, եթե կառավարությունը շարունակի թերի աշխատել։
Նրանք զգուշացրել են, որ եթե Լեյբորիստական կուսակցությունը վատ արդյունքներ ցույց տա հաջորդ տարվա մայիսին Ուելսում, Շոտլանդիայում և Լոնդոնում կայանալիք ընտրություններում, դա կարող է նշանակել Դաունինգ սթրիթում նրա պաշտոնավարման ավարտը։