Քերոբյանը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության...

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 %-ի։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2023» ցուցահանդեսում։

«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար։ Այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում։ Կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 %-ի աճի», - ասել է Քերոբյանը։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։

Քերոբյանը հավելել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է։