«Առաջին 8 ամիսներին տնտեսական տվյալներն արդեն հայտնի են, և Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13․9 տոկոս։ Իսկ օգոստոս ամսին եղել է 18․4 տոկոս»,- կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մենք տեսնում ենք, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց թե ներդրումային, թե գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել»,- ասաց նա։



