Քերոբյանն ԱԱԾ-ում է. MediaHub

Երեկ պաշտոնանկ արված Վահան Քերոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում է։ Այս մասին գրում է «MediaHub»-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

«MediaHub-ի ունեցած տեղեկություններով՝ այս րոպեներին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ԱԱԾ-ում է:

MediaHub-ի հարցմանն ի պատասխան կառույցից, սակայն, հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ըստ էության չհերքելով լուրը:

Հիշեցնենք, Վահան Քերոբյանը նախօրեին հայտնեց պաշտոնից իր հեռանալու մասին: MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ նրա ազատումը կապ ունի վերջին շրջանում էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալային զարգացումների հետ: Չի բացառվում, որ Քերոբյանը ևս քրեական գործով կանցնի»,-գրում է աղբյուրը։