Քենիայում վերսկսվել են հակակառավարական ցույցե...

Քենիայում վերսկսվել են հակակառավարական ցույցերը` չնայած հարկերի բարձրացման մասին վիճահարույց օրինագծի չեղարկմանը: Նայրոբիում ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կառավարության հրաժարականի պահանջով ցույցեր են տեղի ունենում նաև երկրի խոշորագույն Մոմբասա և Կիսումու քաղաքներում:

Բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 18-ին՝ նոր հարկեր սահմանելու մասին օրինագիծը չեղարկելու պահանջով: Հունիսի 26-ին նախագահ Ուիլյամ Ռուտոն չեղյալ է հայտարարել վիճահարույց օրինագիծը, սակայն դրանից հետո ցույցերը չեն դադարել։

Քենիայի մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ հունիսի 18-ից ի վեր արդեն 39 մարդ է զոհվել, ավելի քան 350-ը՝ տուժել: