Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գիշերը գազի ավտոցիստեռնի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, ավելի քան 270-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պայթյունից հետո բռնկված կրակը ճարակել է մոտակա պահեստներն ու տները, որոնցում այդ պահին գտնվում էին մարդիկ։ Վնաս է հասցվել ձեռնարկություններին և մոտակայքում կայանված փոխադրամիջոցներին։ Նաև այրվել է հագուստի և տեքստիլի պահեստ։
Քենիայի ոստիկանությունում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել: Դեպքի վայրից հոսպիտալացվել է 271 տուժած։