Սեւ լճի հատվածում հրետակոծությունը նույն ինտենսիվությամբ շարունակվում է ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
«Ընդամենը մի պահ թուլացել էր իրավիճակը, բայց կարճ ժամանակ անց վերսկսվեց հրետակոծությունը։ Քաղաքից անընդհատ հրետակոծության ձայներ են լսվում։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների մասին տեղեկություն չկա, բայց քաղաքացիական օբյեկտների վրա հրետանի է աշխատել։ 4 բնակելի տուն, 3–ը՝ Վերիշենում, 1–ը՝ Ակներում, շատ լուրջ վնասներ են կրել։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»,– ասաց Իրինա Յոլյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:



