Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրել է․
Քաղաքային իշխանության կողմից իրականացվող ձնամաքրման աշխատանքների հերթական օրինակն է արձանագրվել Սեբաստիա փողոցում։ Մասնավորապես, Սեբաստիա 22 հասցեում իրականացվել են աղալցման աշխատանքներ, մինչդեռ Սեբաստիա 31 հասցեում նման անհրաժեշտություն չի գնահատվել։ Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ վարորդները փաստացի կարող են երթևեկել միայն մեկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկությունը չի ապահովվել համապատասխան պայմաններով։
Քաղաքային իշխանությունը, ունենալով միլիոնավոր դրամների ֆինանսավորում, փաստացի չի կարողանում ապահովել այնպիսի ձնամաքրման և մերկասառույցի կանխարգելման աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին անվտանգ տեղաշարժվել մայթերով և կնվազեցնեն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում են նոր ֆինանսական հատկացումներ՝ հիմնավորմամբ, որ ձյան և սառույցի հետևանքով ճանապարհներին առաջացել են նոր փոսեր։



