
Քաղաքաշինության կոմիտեի 2024թ. ծախսերը կազմել են 2.6 մլրդ դրամ։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ։ Միջոցների փաստացի իրացումը կազմել է ընդամենը 51 տոկոս: «Սկզբում գերատեսչությունը նախատեսել էր իրականացնել 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով, սակայն հետո որոշվել է դրանց թիվը հասցնել 9-ի»,- ասել է Հովհաննիսյանը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է նախարարը, կոմիտեն գնումների 21 տոկոսը կատարել է մեկ անձից: Խոսքը 323 մլն դրամի մասին է: