«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հարցում էր ուղարկել տրանսպորտի ծախսերի և ինքնարժեքի վերաբերյալ։ Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունը տրամադրել է ծախսերի աղյուսակ, ըստ որի՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 2025 թվականին կանխատեսվող ծախսը կազմում է 19, 361, 857, 088 դրամ։ Հետաքրքիրն այն է, որ Ժոնգտոնգ, Ման և Գազել սիթի մակնիշի մեկ ավտոբուսի ամսական ծախսը կազմում է 1,825,032 դրամ։
Ստացվում է, որ և’ չինական Ժոնգտնոնգի, և’ գերմանական Ման, և’ ռուսական Գազել սիթի ավտոբուսների համար, որոնք ունեն տարբեր վառելիքի ծախսեր, տարբեր քանակի և չափերի անվադողեր, օբյեկտիվորեն սպասարկման ծախսերը տարբեր են, սակայն ըստ քաղաքապետարանի ամսական ծախսը նույնն է։
Սա նշանակում է կա’մ չեն կարողացել հաշվել, կա’մ սուտ թվեր են գրել, կա’մ ինչ-որ բան են թաքցնում, կա’մ բոլորը միասին։ Ամեն դեպքում խայտառակ հիմնավորում է ներկայացրել քաղաքապետարանը տրանսպորտի ծախսի վերաբերյալ։