![Քաղաքապետարանի վարչությունների աշխատակիցները...](/imgs/posts/medium/2025/02/3b9bfb9.png)
Մենք ձայնագրություններով ունենք, որ երեկվա Երեւանի ավագանու նիստից հետո, այսօր արդեն մասսայական մասշտաբով ավտոբուսներում հայտնվում են մարդիկ, որոնք քաղաքապետարանի հանրային պահպանության ծառայությունից են կամ այլ վարչությունների աշխատողներ են, որոնք չեն ներկայանում, եւ ոտնձգություն է տեղի ունենում մարդկանց սահմանադրական իրավունքի իրացմանը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով տրանսպորտի բոյկոտին և քաղաքային իշխանությունների կողմից դրա արձագանքին:
«Եթե որևէ համապատասխան և պատշաճ արձագանք չտեսնենք, ապա մենք համարելու ենք, որ դուք կողմ եք դրան»,-ասաց նա:
Անահիտ Մանասյանը խնդրեց այդ տեսանյութերն իրեն ուղարկել, որ հասկանան եւ իրենց իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկեն. «Կներկայացնեք ապացույցներ, մեզ ուղարկեք տեսանյութերը, կապ հաստատեք նաև մեր աշխատակիցների հետ, և եթե տեսնենք, որ տեսանյութում կա բան, որը մեր իրավասությանն է վերաբերելի, բնականաբար դրա վերաբերյալ արձագանք հաստատ կլինի:
Ավելին ասեմ, մեր հաստատության հետ կապված չեք կարող ասել, որ տարբեր հարցերի վերաբերյալ տարատեսակ ձևաչափերով արձագանքներ, այդ թվում հրապարակային չեն եղել, այդ թվում այնպիսի հարցերի հետ կապված, որոնց վերաբերյալ, օրինակ, գործադիր իշխանությունն է այլ մոտեցում ունեցել»,- ասաց ՄԻՊ-ը: