Քաղաքապերանը սպասել է, մինչև իրավիճակն այսքան...

Կառավարության շենքի դիմաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամները հանդես են գալիս հայտարարությամբ։

«Ռեսուրսի սակավությունը տեսանելի է մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելիս», - հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանը նշեց, որ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը և կառավարության նիստում այսօր քննարկվում է որոշում, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձից գնում իրականացնելու այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից։

Ըստ ավագանու անդամի`իրավիճակն այնպիսին է, որ նա չի կարող պնդել և ասել, թե աղբահանության հետ կապված գնում մի կատարեք. «Բերել և հասցրել են այնպիսի վիճակի, որ այլ ելք չի կարող լինել։ Բայց ես կատարում եմ շատ հստակ պնդում և հուսով եմ, որ պատկան մարմինները սրան կարձագանքեն։ Քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի գնումն իրականացնի մեկ կազմակերպությունից։ Կարծում եմ, որ սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ կազմակերպության հետ իրականացնելու այդ գնումը», - ասաց Խաժակյանը։

Նա ասաց, թե քաղաքապերանը սպասել է, մինչև իրավիճակն այսքան սրվի, որպեսզի մեկ ընկերույթունից՝ «Կամազ»-ից, իրականացնի գնումներ։