Քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է անս...

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության թեմային։ «Ես մտավախություն ունեմ, որ բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության տարբեր տեսակի պարտադիր փաստաթղթերի ստորագրման հարցում Հայաստանի ներկայացուցիչների գլխապտույտ գործունեությունը կարող է անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։

Վերոնշյալ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համապատասխանությունն այն պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ, հարցեր է առաջացնում։ Խոսքը հատկապես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է։

Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է անսպասելի։